ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սփյուռքի նախարարությունը գոռում է իր ահից

Սփյուռքի նախարարությունը գոռում է իր ահից
11.01.2019 | 15:35

Սփյուռքի նախարարությունը նախքան լուծարվելը որոշել է բարի գործ կատարել ու արհեստավարժության դասեր «ղմշել» գործից անտեղյակ լրագրողներիս: «Իրատեսի» այսօրվա համարում գրածս լուրը խստագույնս բարկացրել է նախարարությանը «գուդբայ» ասող պաշտոնյաներին, որոնք մեր լուրի իսկությունը հերքող մի տեքստ են տարածել: Տեքստ ասածը բավական ճոխ եզր է գեղեցիկ բառերի այդ շարադրանքի համար, քանի որ այդտեղ որևէ հերքող հանգամանք ու բովանդակություն չկա:


Նախարարությունը հորդորում է առավել արհեստավարժ լինել ու տարածել հավաստի ու միմիայն ճշտված տեղեկատվություն: Հիասթափեցնեմ հարգելիներս, տեղեկությունը հավաստի է, նախարարության աշխատակիցների սրտացավ խոսք ենք ներկայացրել, ճշտել ենք մի քանի աշխատակիցներից ու որոշել հանրայնացնել:
Իհարկե, ես անչափ զգացված եմ, որ նախարարությունն ինձ Կաֆկայի տեղն է դրել՝ մտացածին լուր գրելու առումով, բայց դե համեստ գտնվեմ ու ասեմ, որ Կաֆկայի դափնուն չեմ հասել, մտացածին բան էլ չեմ գրել, այն ընդամենը դառն իրականություն է: Ի դեպ, վերոնշյալ նախարարության պաշտոնյաներին խորհուրդ կտամ մտացածինի արվեստին ծանոթանալ Կաֆկայի գրքերի օգնությամբ: (Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» երևի արդեն հասցրել են կարդալ):


Անչափ երջանիկ եմ նաև, որ նախարարությունում իմ գրած լուրը իրարանցում է առաջացրել, վստահ եմ նաև, որ նախարարի մակարդակով փորձել են հասկանալ, թե ով է մատնել իրենց, վերջում էլ որոշել են անարգանքի տեքստ հրամցնել: Ինչ արել են, չեն արել, իրենց խնդիրն է, իսկ ամենաիմաստուն ժողովուրդը նման դեպքերի համար հզորագուն մի ասացվածք ունի՝ արջն իր ահից է գոռում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ